Alta - ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՁԵՎԱԹՈՒՂԹ |
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ.
ALTA-ն՝ «A Human Atlas of Los Angeles»-ը սոցիալական ազդեցությամբ արվեստի ծրագիր է Մարկուս Լիոնի (Marcus Lyon) կողմից՝ Getty Conservation Institute (GCI)-ի համագործակցությամբ:
Human Atlas ծրագրերը հետազոտության վրա հիմնված, առանձնահատուկ աշխարհագրության մարդկային կապիտալի միջճյուղային հետաքննություններ են: ALTA-ում թիմը պետք է հետազոտի 100 արտասովոր մարդկանց կյանքի պատմությունները, որոնք իմաստալից ազդեցություն են ունեցել ողջ Լոս Անջելես վարչաշրջանով մեկ, իսկ հետո այս ականավոր անձանց արտապատկերի՝ լուսանկարչական դիմանկարներով, հավելվածների վրա հիմնված բանավոր պատմություններով և նախնիների ԴՆԹ-ներով: Թեկնածուների առաջադրման գործընթացն այժմ սկսվում է, իսկ ծրագիրը կթողարկվի 2025թ. սկզբին: Ծրագրի մասին հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել այստեղ:
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ.
Human Atlas խումբը հաճույքով հրավիրում է ձեզ մինչև 5 մարդու թեկնածություն առաջադրել ձեր ցանցից, ովքեր նշանակալից ավանդ ունեն Լոս Անջելեսում: Խնդրում ենք ազատ կերպով խորությամբ ուսումնասիրել և առաջադրել այն չճանաչված հերոսների թեկնածությունը տարածաշրջանի զանազան համայնքներից, ովքեր աննկատելիորեն փոփոխություններ են կատարում:
Ծրագիրը հույս ունի ընդգրկելու մարդկանց ամենալայն սպեկտրը՝ երիտասարդներից մինչև տարեցներ, այն անձինք, ովքեր աշխատում են մի շրջակայքի շատ առանձնահատուկ նախաձեռնություններում, նրանք ովքեր ներդրումներ են կատարում ի նպաստ սոցիալական փոփոխությունների, առողջապահության, շրջակա միջավայրի, արվեստի, բիզնեսի և համայնքի...ողջ տարածաշրջանով մեկ և դրա սահմաններից դուրս:
Երբ գործընթացն ավարտվի, առաջադրված բոլոր թեկնածուների տվյալները կվերանայվեն բծախնդրորեն ընտրված Ընտրական հանձնաժողովի անհատների կողմից, ովքեր հասկանում և ներկայացնում են տարածաշրջանի հիմնական ընտրողներին:
Հիասթափության ցանկացած զգացողությունից խուսափելու համար, և ի նշան հարգանքի բոլոր այն ականավոր անձանց, որոնց թեկնածությունը կառաջարկվի, մենք առաջարկում ենք, որ առաջադրված թեկնածությունների մասին տեղեկությունները այլոց չփոխանցվեն: Խնդրում ենք յուրաքանչյուր անձի համար առանձին ձևաթուղթ օգտագործել և թեկնածությունը հնարավորինս շուտ առաջարկել:
ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿԻՑՆԵՐ.
Մարկուս Լիոնը (Marcus Lyon) մրցանակակիր, միջազգայնորեն հայտնի և վաստակ ունեցող արվեստագետ է: Նա նշանակալից աշխատանքներ է ստեղծել Բրազիլիայում, Գերմանիայում, Դետրոյթում և Սիլիկոնյան հովտում, որոնք պահվում են խոշոր հավաքածուներում, այդ թվում՝ «Arts Council Collection»-ում (ՄԹ), Դետրոյթի արվեստի ինստիտուտում, Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքի լուսնկարչական թանգարանում, Չիկագոյի արվեստի ինստիտուտում և Վաշինգտոնի «Smithsonian»-ում:
Getty Conservation Institute-ն աշխատում է զարգացնել պահպանման գործելակերպերը կերպարվեստում՝ առարկաներ, հավաքածուներ, կառուցվածք և տեղադրություններ: Այն ծառայում է պահպանման համայնքին՝ գիտական հետազոտությունների, կրթության և վերապատրաստման, ոլորտային մոդել ծրագրերի, և ինչպես իր սեփական աշխատանքի, այնպես էլ տվյալ որոտում այլոց աշխատանքի արդյունքների լայն տարածման միջոցով:
Օգնեք մեզ զարգացնել արդարության իրավունքը.
Մենք ճանաչում ենք մեր ներկայությունը Gabrieliño Tongva-ի, Chumash-ի, Kizh-ի և Tataviam մարդկանց ավանդական, ժառանգական և չզիջված տարածքներում: Տեղեկությունները, որոնք դուք այս ձևաթղթում կտրամադրեք թեկնածուների մասին, կենսական նշանակություն կունենան՝ օգնելու մեզ հասնել աշխարհագրական և ժողովրդագրական հզոր ներկայացուցչության, որպես պարտավորություն՝ այս ծրագրի շրջանակներում համակարգված ձևով ճնշված համայնքների բազմաթիվ մարդկանց արդարության իրավունքը զարգացնելու համար: Մենք խրախուսում ենք ձեզ բոլոր հարցերին պատասխանել ձեր կարողության առավելագույն չափով: Ձեր կողմից տրամադրված ողջ տեղեկատվությունը գաղտնի կպահվի:
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել ծրագրի պրոդյուսերին՝ Կամիլա Պաստորելլիին (Camila P.) camila@ahumanatlas.com.